Երևանի առողջության կենտրոնները համալրել ենք տասնյակ նոր սարքավորումներով և բարելավել շենքային պայմանները։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մասնավորապես՝ 2024-2026թթ.
– 20 նոր ուլտրաձայնային հետազոտության սարքավորում
– 8 նոր ռենտգեն հետազոտման սարք
– Նոր վիրահատական սեղաններ և այլ սարքավորումներ
«Դուք ի՞նչ փոփոխություն եք նկատել ձեր առողջության կենտրոններում»,- գրել է քաղաքապետը՝ կից ներկայացնելով տեսանյութ։
