Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17:15-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են Ապարանի և տարբեր բժշկական կենտրոններ։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարդատար «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին։
Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասվում է հաղորդագրությունում:
