ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Հայաստանից ԵՄ արտահանումների 80%-ի ազատականացմանը

ԵՄ Խորհուրդը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է երկու տարով ժամանակավորապես կասեցնել մաքսատուրքերը հայկական ապրանքների լայն շրջանակի համար և ազատականացնել Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80%-ը. հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից։

Արտոնյալ համաձայնագիրը գործելու է որոշակի պայմաններով և ներառում է պաշտպանական մեխանիզմներ՝ ԵՄ շուկան պաշտպանելու համար, եթե ներմուծումը բացասական ազդեցություն ունենա ԵՄ արտադրողների վրա:

«Խորհուրդն առանց փոփոխությունների հավանության է արժանացրել Հանձնաժողովի առաջարկը՝ հարթելով կանոնակարգի արագ ընդունման ճանապարհն այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը ևս, ինչպես ակնկալվում է, առանց ուղղումների կհաստատի այն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Որպես Ռուսաստանից տնտեսական կախվածության թուլացման գործնական քայլ՝ ԵՄ-ն Հայաստանի համար կներդնի Ինքնավար առևտրային միջոցներ, որոնք զրոյացնելու են մաքսատուրքերը հայկական ապրանքների գերակշիռ մասի համար:

Leave a Comment