Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 2-4-ը պաշտոնական այցով կլինի Չեխիայի Հանրապետությունում։ Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի և երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նախատեսվում է Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment