Չորս առաջնորդները համակարծիք են՝ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և որոշի՝ ցանկանում է լինել ԵՄ-ում, թե՞ ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և որոշի՝ արդյոք ցանկանում է միանալ Եվրամիությանը, թե մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում. «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ռուս պաշտոնյան նշել է, որ այս հարցը բարձրացվել է Հայաստանի իշխանությունների և ԵԱՏՄ չորս պետությունների ղեկավարների հետ կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։

«Չորս առաջնորդները համակարծիք են, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և որոշի՝ ցանկանում է լինել ԵՄ-ում, թե՞ ԵԱՏՄ-ում։

Հայաստանը լավ հասկանում է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակ  անդամակցելն անհնար է կարգավորիչ տարաձայնությունների պատճառով։ Հետևաբար, ճիշտ կլինի հանրաքվե անցկացնել և որոշել, թե որտեղ են ուզում լինել»,- հայտարարել է Օվերչուկը։

Leave a Comment