Քուչակ-Ապարան ճանապարհին վթարից տուժածների թիվը հասել է 11-ի – armeniatoday.am

Քուչակ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների թիվը հասել է 11-ի, նրանց թվում 17-ամյա դեռահաս կա, հայտնում է News.am-ը՝ հղում անելով Ապարանի բժշկական կենտրոնին։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր Արագածոտնի մարզի բժշկական կենտրոններ 10 տուժածի հոսպիտալացման մասին։ Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը՝ միջին և թեթև ծանրության։

News.am-ի տվյալներով՝ վարորդներից մեկին տեղափոխել են Երևան, ևս մեկ տուժածի պատրաստվում են տեղափոխել մայրաքաղաք։

ՆԳՆ Փրկարար ծառայության նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով հինգ մարդ է զոհվել։

Leave a Comment