Քուչակ-Ապարան ճանապարհի վթարի հետևանքով կա 11 տուժած. մանրամասներ

Քուչակ-Ապարան ճանապարհի վթարի հետևանքով կա 11 տուժած. մանրամասներ

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը՝ միջին և թեթև ծանրության:
Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Ըստ Գագիկ Շամշյանի, մարդատար «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին։

Հիշեցնենք, որ ողբերգական վթարի հետևանքով զոհվել է 5 քաղաքացի։

Leave a Comment