«Ռուսական զինված ուժերի դուրս բերման միակ խոչընդոտը Փաշինյանն է». Արթուր Դանիելյան

«Ռուսական զինված ուժերի դուրս բերման միակ խոչընդոտը Փաշինյանն է». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տենաս Հայաստանի «եվրոպամետ» կոչեցյալները կգնա՞ն Փաշինյանի նստավայրի դեմը բողոքի ցույց անեն: Մի գրամ նամուս ունենային՝ նախ Պուտինին արձան կդնեին, կամ էլ գոնե ՌԴ դեսպանատուն մի շնորհակալական նամակ կհանձնեին: Բայց դրանից անմիջապես հետո պիտի գրոհեին ՀՀ կառավարության շենքը…
Պուտինը երեկ իր ասուլիսում ասաց, որ պատրաստ է ռուսական ռազմաբազան Հայաստանից հեռացնել մեկ օրվա ընթացքում, եթե Փաշինյանը նման ցանկություն արտահայտի: Այսինքն, ներկա պահին ռուսական զինված ուժերի դուրս բերման միակ խոչընդոտն անձամբ Փաշինյանն է: Հետևաբար, Գյումրու ռուսական բազայի դեմ ցույց անելու փոխարեն հիմա այդ ցույցերը պետք է տեղափոխվեն կառավարության դաչեք, չէ՞… Եթե, իհարկե այդ «եվրոպամետները», ինքնիշխանական կեղծ թեզերի տակ քողարկված, ժամավճարով պուտանկա չեն:
ԵՄ մտնելու հանրաքվե էին ուզում, Պուտինն էլ է ուզում: Բազան ուզում էին հանել, Պուտինն ասում ա՝ խնդիր չկա: Հիմա էսքանից հետո, եթե էդ քարոզիչները չեն գնում Փաշինյանի դուռը ջարդեն, կարա՞նք դրանց համարենք խաբեբա վիժվածքներ… Հարց եմ տալիս ձեզ..»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան

Leave a Comment