Փաշինյանի խոսքերը Ռուսական երկաթուղիների «թունավոր լինելու» մասին իրականությունից կտրված են․ Օվերչուկ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» «թունավոր են Հայաստանի համար», սակայն դա իրականության հետ որևէ կապ չունի։ Նշել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, որ «Ռուսական երկաթուղիները» ենթադրաբար թունավոր են Հայաստանի համար որոշ պատժամիջոցների պատճառով, սակայն «Ռուսական երկաթուղիները» բեռներ են մատակարարում Ռուսաստանի տարածքով՝ օրինակ՝ տարանցիկ բեռներ դեպի Եվրոպա, և [ոչ ոք] որևէ հարց չի բարձրացնում «Ռուսական երկաթուղիների» դեմ որևէ թունավորության կամ պատժամիջոցների մասին, բացի Փաշինյանից», — լրագրողներին ասել է նա։

Leave a Comment