
Ռուսաստանի Զինված ուժերը Սև ծովում հարվածել են չոր բեռնատար նավին, որը բեռնված էր Ուկրաինայի զինված ուժերի զենք-զինամթերքով, չորեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի Զինված ուժերը շարունակում են խմբակային հարվածներ հասցնել ուկրաինական նյութատեխնիկական ապահովման օբյեկտներին և ծովային նավերին, որոնք ծառայում են Ուկրաինայի զինված ուժերի շահերին, նշել են գերատեսչությունում։