Ռուսաստանից եկող վտանգը հստակ է․ Մարկ Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանը դառնում է «ավելի ու ավելի անխոհեմ», այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն գրանցում է իր արևելյան թևում գտնվող երկրների օդային տարածքը ներխուժող անօդաչու թռչող սարքերի և հրթիռների թվի աճ, ինչպես նաև դիվերսիաների և հիբրիդային հարձակումների թվի աճ։

«Ռուսաստանից եկող վտանգը հստակ է։ Մենք աշխատում ենք շուրջօրյա՝ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար», – ասել է Ռյուտեն։

Նա ընդգծել է, որ Մոսկվայի գործողությունները չեն ստիպի ՆԱՏՕ-ին հրաժարվել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունից։

«Եթե Ռուսաստանը կարծում է, որ այս սպառնալիքները կբաժանեն մեզ կամ կխանգարեն Ուկրաինային աջակցելուց, ապա նրանք սխալվում են։ Մեր միասնությունն անսասան է», – հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Leave a Comment