Ուկրաինայի հարվածները ռուսական էներգետիկ օբյեկտներին բարձրացնում են վառելիքի գները. Բեսենթ

Ուկրաինայի հարվածները ռուսական էներգետիկ օբյեկտներին բարձրացնում են վառելիքի գները. Բեսենթ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների և նավթավերամշակման օբյեկտների դեմ Ուկրաինայի հարվածները նպաստում են համաշխարհային շուկայում վառելիքի գների աճին։

Ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում Բեսենթը նշել է, որ աշխարհը ներկայումս բախվում է էներգետիկ ճգնաժամի, որի վրա ազդում են ինչպես ռուս-ուկրաինական պատերազմը, այնպես էլ Ուկրաինայի գործողությունները ռուսական էներգետիկ օբյեկտների դեմ։

Նրա խոսքով՝ ռուսական էներգետիկ ենթակառուցվածքի թիրախավորումը ճնշում է ստեղծում համաշխարհային վառելիքի գների վրա։

Բեսենթը որպես էներգետիկ շուկայի վրա ազդող մեկ այլ գործոն նշել է նաև Իրանի շուրջ հակամարտությունը՝ ընդգծելով, որ միաժամանակ մի քանի աշխարհաքաղաքական ճգնաժամեր շարունակում են ազդեցություն ունենալ վառելիքի համաշխարհային շուկայի վրա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment