Ոչ ոք որևէ հարց չի բարձրացնում «Ռուսական երկաթուղիների» դեմ բացի Փաշինյանից. Օվերչուկ

Ոչ ոք  որևէ հարց չի բարձրացնում «Ռուսական երկաթուղիների» դեմ բացի Փաշինյանից. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հակադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով, որ ընկերությունը Հայաստանի համար «թունավոր» համարվելու մասին պնդումը իրականության հետ կապ չունի։

Օվերչուկի խոսքով՝ Փաշինյանը «Ռուսական երկաթուղիների»՝ Հայաստանի համար ենթադրյալ «թունավորության» պատճառ է ներկայացնում պատժամիջոցները, մինչդեռ ընկերությունը շարունակում է ռուսական տարածքով միջազգային բեռնափոխադրումներ իրականացնել։

«Փաշինյանն ասում է, որ «Ռուսական երկաթուղիները» իբր թունավոր են Հայաստանի համար որոշ պատժամիջոցների պատճառով։ Սակայն «Ռուսական երկաթուղիները» բեռներ են մատակարարում Ռուսաստանի տարածքով, և ոչ ոք  որևէ հարց չի բարձրացնում «Ռուսական երկաթուղիների» դեմ որևէ թունավորության կամ պատժամիջոցների մասին, բացի Փաշինյանից»,- ասել է նա։

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ նման հարցադրումներ, իր խոսքով, հնչում են միայն Հայաստանի վարչապետի կողմից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment