
Էստոնիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել արդարադատության կանցլեր Յուլլե Մադիզեին։
Նրա օգտին քվեարկել է 101 պատգամավորներից 71-ը։ Ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ ձայների երկու երրորդը կամ առնվազն 68 պատգամավորի աջակցությունը։
Նա ընտրվել է առանց այլընտրանքային թեկնածուի՝ խորհրդարանական վեց կուսակցություններից չորսի նախնական համաձայնությամբ։
Մադիզեն պետության ղեկավարի պաշտոնում կփոխարինի Ալար Կարիսին, որի հնգամյա պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին։ Նա դեռ հունիսին հայտարարել էր, որ չի առաջադրվելու երկրորդ ժամկետի համար։
Նշենք, որ Էստոնիայում նախագահին ընտրում են ոչ թե քաղաքացիների ուղղակի քվեարկությամբ, այլ խորհրդարանում։