Երևանը Մոսկվայի հետ երկաթուղու կոնցեսիայի փոխանցման հարց չի քննարկել. Օվերչուկ

Երևանը Մոսկվայի հետ երկաթուղու կոնցեսիայի փոխանցման հարց չի քննարկել. Օվերչուկ

Հայաստանը Ռուսաստանի հետ Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) կոնցեսիայի փոխանցման հարցը խորությամբ չի քննարկել, և այդ թեմայով Երևանից Մոսկվա պաշտոնական հարցումներ չեն եղել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հարցը, որպես այդպիսին, խորությամբ չի քննարկվել։ Պաշտոնական հարցումներ չեն եղել»,- ասել է Օվերչուկը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment