
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատմության ընթացքում եղել են կայսրություններ, պետություններ, որոնք այսօր գոյություն չունեն քաղաքական քարտեզի վրա: Եթե որոնման համակարգում գրեք Countries That Vanished Off the Map, ապա կբերի բազմաթիվ օրինակներ:
Աշխարհի քարտեզի վրայից անհետացած վերջին պետությունը, ճիշտ է, որևէ մեկի կողմից չճանաչված, անգամ Հայաստանի հաջորդական բոլոր կառավարությունների, Արցախն էր՝ պետականությանը բնորոշ իր բոլոր ատրիբուտներով:
1991 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, հռչակվեց Արցախը:
2023 թվականի սեպտեմբերին, Բաքվի սպառնալիքի պայմաններում, ԼՂՀ-ն լուծարվեց, իսկ նրա տոհմիկ բնակչությունը բռնի տեղահանվեց:
Արցախի հինգ նախագահներից երեքը տարվել են Բաքու և դատապարտվել տարբեր պատժաչափերի»:
Աղբյուրը` Թաթուլ Հակոբյան