
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կրեմլի «հայ ժողովուրդ» ձևակերպումը․ պատահականությո՞ւն, թե՞ հստակ ակնարկ․
Երբ Ռուսաստանից հայտարարում են, որ ռազմաբազայի դուրսբերման հարցը պետք է որոշի «հայ ժողովուրդը», դա պարզ դիվանագիտական տեքստ չէ։
Քաղաքական վերլուծության տեսանկյունից դա հստակ ազդակ է առ այն, որ Մոսկվան հարցականի տակ է դնում Փաշինյանի լեգիտիմությունն ու նման ռազմավարական որոշումներ կայացնելու մանդատը»։
Աղբյուրը` Արշակ Սարգսյան