Գագիկ Խաչատրյանը բժշկական խնամքի կարիք ունի. փաստաբան

Գագիկ Խաչատրյանը բժշկական խնամքի կարիք ունի. փաստաբան

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այժմ բժշկական խնամքի կարիք ունի․ հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Նա այս ամբողջ ընթացքում խնամքից զրկված է։ Քիչ առաջ փորձել եմ տեսակցել Գագիկ Խաչատրյանին, հնարավորություն չեղավ նրան ուղեկցել ինձ մոտ, ցավերի մեջ էր, շարժողականության խնդիր ուներ»,- ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ու արտասահմանի լավագույն բժիշկները տվել են իրենց եզրակացությունները, որոնց համաձայն՝ Գագիկ Խաչատրյանն ունի բազմաթիվ հիվանդություններ․ «Նրան անհրաժեշտ է վիրահատություն․․․ նրա վիճակն աստիճանաբար վատացել է»,- շեշտել է Երեմ Սարգսյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment