Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 989 տոննա դիզելային վառելիք։
Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ վառելիքի տեղափոխումն իրականացվում է երկու երկրների միջև ձևավորված բեռնափոխադրումների շրջանակում։ Նախորդ խմբաքանակների դեպքում բեռները Հայաստան են հասել Վրաստանի տարածքով տարանցմամբ։
Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերին։
