Համշանդամության կարգ ունի, խնամք է պետք: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Երեմ Սարգսյանը` խոսել Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակից:
«Միջնորդել ենք նրան բուժհաստատություն տեղափոխելու համար ու նիստերն անցկացնել առանց իր ներկայության։ Հաշմանդամության կարգ ունի Գագիկ Խաչատրյանը` հենաշարժողական համակարգի խնդիրներով պայմանավորված։ Նման խնդիրներ ունեցողները պարտադիր պետք է հատուկ սահմանված հարմարություններից օգտվեն։ Նա մշտական խնամքի կարիք ունի, այդ խնամքից նա երեկ վաղ առավոտից զրկված է»,– ։
Նա ընդգծեց, որ սա Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է` մարդու նկատմամբ դաժան վերաբերմունքի հիմքով։ Սարգսյանի պնդմամբ` Գագիկ Խաչատրյանին տնից ՔԿ տեղափոխումը տեղի է ունեցել բժշկական մի շարք խախտումներով։
Հիշեցնենք` Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:
Սեպտեմբերի 1-ին Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է, իսկ Քննչական կոմիտեն դատարան է ներկայացրել նրան կալանավորելու միջնորդություն։
ՔԿ-ի հաղորդմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։