«Վնուկովո» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը

«Վնուկովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է չվերթերի ընդունման և թողարկման համար, այս մասին տեղեկատվությունը տարածել է «Ռոսավիացիան»:

«Օդանավերի ընդունման և բացթողման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել», – ասված է Ռոսավիացիայի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Զելենսկին Ռուսաստանի օդային տարածքն օգտագործեղ ավիաընկերություններին նախազգուշացրել էր, որ ՌԴ երկինքը վտանգավոր է դարձել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի պատճառով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել էր՝ նշելով, որ Ռուսաստանը կգտնի պատասխան միջոց, եթե Կիևը փորձի Ռուսաստանի «երկինքը փակելու» սպառնալիքներն իրականացնել։

Leave a Comment