Հունաստանը պետք է հրաժարվի սխալ ուղուց․ Էրդողան

Հունաստանը պետք է հրաժարվի սխալ քաղաքականությունից և դադարեցնի ապառազմականացված կարգավիճակ ունեցող կղզիների զինումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հավասարակշռված մոտեցումը չպետք է ընկալվի որպես թուլություն։

«Նա, ով Թուրքիայի սառնասիրտ մոտեցումը թուլություն է ընկալում, լուրջ սխալ է գործում», — ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի Թուրքիան, եթե Հունաստանը շարունակի զինել ապառազմականացված կարգավիճակ ունեցող կղզիները, Էրդողանը նշել է․

«Մենք ասում ենք, որ ցանկանում ենք Հունաստանի հետ շարժվել բարիդրացիության սկզբունքով… Հունաստանը, վերջապես, պետք է մի բան հասկանա․ Թուրքիան որևէ մեկի տարածքների նկատմամբ հավակնություններ չունի, սակայն թույլ չի տա ոտնահարել նաև իր իրավունքները»։

Leave a Comment