Մոսկվայից արձագանքել են Փաշինյանի ելույթին․ նախկինում նման բան թույլ չէր տվել

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը «տարօրինակ» է անվանել Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերենով ելույթ ունենալու որոշումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նա, թերևս, իմացել է, որ հնարավոր է հայերենից այլ լեզուներով թարգմանություն ապահովել, և իր ելույթն ունեցել է հայերեն: Դա հազվադեպ պատահող բան է. իմ կարծիքով՝ նախկինում նա հանդիպումներին նման բան թույլ չէր տվել»,-  ասել է Ուշակովը:

«Ինձ դա տարօրինակ թվաց, բայց ոչ ավելին»,- հավելել է Ռուսաստանի նախագահի օգնականը՝ և ընդգծել, որ Փաշինյանը տիրապետում է ռուսերենին, սակայն Հայաստանի պետական լեզուն հայերենն է:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միակը չէր․ Բիշքեկում ևս երեք երկրի ղեկավարներ չխոսեցին ռուսերեն։

Leave a Comment