Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի փոխանցմամբ՝ Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեքշաբթի կայացած հանդիպումն անցել է արդյունավետ մթնոլորտում, որի ընթացքում արծարծվել է Ուկրաինայի հարցը։
«Մենք երկկողմ հանդիպում ունեցանք պարոն Պուտինի հետ։ Այդ հանդիպման ընթացքում մենք հնարավորություն ունեցանք քննարկելու նաև, մասնավորապես, Ուկրաինայի իրադարձությունները, և այն բավականին արդյունավետ ստացվեց։ Հանդիպումն անցել է շատ, շատ անկեղծ մթնոլորտում», – Բիշքեկից վերադարձի ճանապարհին օդանավում զրուցելով լրագրողների հետ՝ նշել է Էրդողանը։
Հիշեցնենք` երեկ Բիշքեկում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Էրդողանը հանդիպման ընթացքում նշել է, որ մեծ նշանակություն է տալիս այս բանակցություններին, և որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն այսօր շատ ավելի բարձր մակարդակի վրա են, քան անցյալի որևէ այլ ժամանակաշրջանում։