Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի լավագույն 10 շախմատիստների և շախմատիստուհիների ցանկերը։
Տղամարդկանց վարկանիշը գլխավորել է Հայկ Մարտիրոսյանը։ Երկրորդ տեղում Ռոբերտ Հովհաննիսյանն է, լավագույն եռյակը եզրափակում է Արամ Հակոբյանը։ Տասնյակում ընդգրկվել են նաև Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը և Տիգրան Պետրոսյանը։
Կանանց վարկանիշը գլխավորել է Էլինա Դանիելյանը։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Մարիամ Մկրտչյանն ու Լիլիթ Մկրտչյանը։
Լավագույն տասնյակում են նաև Մարիա Գևորգյանը, Լիլիթ Գալոյանը, Պոլինա Կոբակը, Աննա Խաչատրյանը, Սուսաննա Գաբոյանը, Անի Ավետիսյանը և Սիրանուշ Անդրիասյանը։
