Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1127-ի ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1127-ի

Նեպալում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1 127-ի, հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Նեպալի ոստիկանությանը։

Նշվում է, որ զոհերի մեծ մասը Չիտվան, Արևելյան Նավալպարասի, Արևմտյան Նավալպարասի, Նուվակոտ և Գորխա շրջաններից է։ Միաժամանակ, հարևան Հնդկաստանում հայտնաբերվել է ևս 9 դի։

Միաժամանակ շարունակվում են անհետ կորած 4 858 մարդկանց որոնումները։

Օգոստոսի 26-ին Նեպալի հյուսիսային շրջաններում և Չինաստանի սահմանամերձ տարածքներում հզոր ջրհեղեղ է տեղի ունեցել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանկարծակի ջրհեղեղը կարող էր առաջացած լինել երկրաշարժի հետևանքով առաջացած սառցադաշտային ձնահոսքի հետևանքով։

Leave a Comment