Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Վեգա Անդրիասյան: Հյուր. Հայաստանի աճպարարների միության նախագահ, միջազգային կարգի պրոֆեսիոնալ մոգ և աճպարար, «Մոգության արքա» տիտղոսակիր Վարդան Ամիրյան։
Թեման. Սեպտեմբերի 2-ը Տաղանդների որոնման համաշխարհային օրն է։ Յուրաքանչյուր մարդ ունի իր առանձնահատուկ կարողությունն ու տաղանդը։ Պարզապես երբեմն այն բացահայտելու համար անհրաժեշտ են ճիշտ պահն ու ճիշտ հնարավորությունը։
Օրը ևս մեկ առիթ է ընդգծելու մարդկանց ունակությունների բացահայտման, զարգացման և նրանց համար ճիշտ հնարավորություններ ստեղծելու կարևորությունը։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։