Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելցի զինվորականները նոր հարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին, հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հարձակումների են ենթարկվել Նաբաթիա քաղաքի շրջանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքային օբյեկտները:

«Այս հարվածները հասցվել են անխուսափելի սպառնալիքը վերացնելու նպատակով», – նշվում է զինվորականների հայտարարության մեջ:

Իսրայելական կողմի վարկածով՝ դա արվել է ի պատասխան «Հեզբոլլահի» զինված ջոկատների կողմից պայթուցիկով բեռնված երկու ԱԹՍ-ների արձակմանը դեպի Լիբանանի հարավում գտնվող այսպես կոչված անվտանգության գոտում տեղակայված իսրայելական ստորաբաժանումների ուղղությամբ:

Իսրայելցի զինվորականները կրակ են բացել անօդաչու սարքերի ուղղությամբ և խոցել դրանցից մեկը: Իսրայելական կողմից տուժածներ չկան, հայտնել են բանակում:



Leave a Comment