Պաշտոնական. Էնցո Ֆերնանդեսը տեղափոխվեց «Սիթի»

Պաշտոնական. Էնցո Ֆերնանդեսը տեղափոխվեց «Սիթի»

«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը միացել է «Մանչեսթեր Սիթիին»։ Արգենտինայի հավաքականի 25-ամյա աշխարհի չեմպիոնը հինգ տարվա պայմանագիր է կնքել «քաղաքայինների» հետ։

Նախկինում հայտարարվել էր, որ «Չելսին» Էնցոյի համար կստանա 125 միլիոն ֆունտ ստեռլինգ։ 

Սա հավասար է Պրեմիեր լիգայի տրանսֆերային ռեկորդին՝ նույն գումարը, որը «Լիվերպուլը» մեկ տարի առաջ վճարել էր «Նյուքասլ» հարձակվող Ալեքսանդր Իսակի համար։

««Մանչեսթեր Սիթին» վերջին ժամանակների Անգլիայի ամենահաջողակ ակումբն է։ Յուրաքանչյուր խաղացող ցանկանում է լինել նման ակումբի մաս, քանի որ բոլորը գիտեն, թե որքան լավ է կառավարվում «Սիթին»։ Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար և պատրաստ եմ «Սիթիին» շարունակել օգնել գավաթներ նվաճել։ Այս ակումբը կառուցված է հաջողության համար»,- հայտարարել է Էնցոն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment