Դա շատ մեծ հաջողություն է, որ Պուտինը համաձայն է հայկական կողմի պահանջով հանել 102-րդ ռազմակայանը։ Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
«Հայ-ռուսական պայմանագրի համաձայն այդ ռազմակայանը դեռ տասնամյակներ կարող էր տեղակայվել Հայաստանում` անգամ առանց հայկական կողմի համաձայնության։ Շատ լավ է, որ Պուտինը համաձայնվեց պահանջի դեպքում հանել ռազմակայանը»,- գրել է նա:
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետագա ճակատագիրը պետք է որոշի հայկական կողմը։ Եթե Հայաստանը համարի, որ այդ ռազմական ենթակառուցվածքի կարիքը չունի, Ռուսաստանը պատրաստ է հեռանալ նույնիսկ վաղը։