Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է, իսկ Քննչական կոմիտեն դատարան է ներկայացրել նրան կալանավորելու միջնորդություն։
ՔԿ-ի հաղորդմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։