Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի հասցեին հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ Արևելյան տնտեսական ֆորումi ընթացքում կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Կիևի ռեժիմը պետական ապարատի և ահաբեկչական հռետորաբանության միաձուլում է:
«Հերթական անգամ անհրաժեշտ է արձանագրել, թե ինչ է իրենից ներկայացնում կիևյան ռեժիմը։ Դա իսկապես պետական ապարատի միաձուլումն է ահաբեկչական մեթոդների հետ», – ասել է նա։
Ըստ դիվանագետի՝ տվյալ գործընթացը ֆինանսավորվում է արտասահմանից, ինչի հետևանքով այդ ահաբեկչությունը ձեռք է բերում միջազգային բնույթ։