Ռուսական բանակը հարվածելու է Ուկրաինայի էներգետիկային․ Պուտին

Ռուսաստանի զինված ուժերին հրահանգ է տրվել զանգվածային պատասխան հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այս մասին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ ռուսական զորքերը մոտենում են Սլավյանսկի արևելյան, Կրամատորսկի և Դրուժկովկայի հարավային մատույցներին։

Պուտինը նաև հայտարարել է, որ ռուսական բանակին մոտ 12 կմ է մնացել Սումի քաղաքի շրջանցիկ ճանապարհին հասնելու համար։

ՌԴ նախագահի խոսքով՝ ռուսական ուժերը շարունակում են Սումիի և Խարկովի մարզերի սահմանամերձ հատվածներում, ինչպես ինքն է ձևակերպել, «անվտանգության գոտու» ստեղծման աշխատանքները։

«Եթե որևէ մեկը ցանկանա մեզ կուլ տալ կամ խժռել, կարող է ատամներին ստանալ»,- հայտարարել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ ռուսական բանակին հանձնարարվել է լայնածավալ պատասխան հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։

Leave a Comment