Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 2-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 2-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային առավելագույն ջերմաստիճանը կլինի +28 աստիճան։

Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ։

Շիրակում ցերեկը սպասվում է +19-ից +24 աստիճան։ Կոտայքի լեռնային շրջաններում՝ +19-ից +23, նախալեռնային շրջաններում՝ +24-ից +27 աստիճան։

Գեղարքունիքում՝ +15-ից +20, Լոռիում՝ +20-ից +24 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +21-ից +24, հովտային շրջաններում՝ +25-ից +29 աստիճան։

Արագածոտնի լեռնային շրջաններում՝ +18-ից +22, նախալեռներում՝ +23-ից +28 աստիճան։ Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +27-ից +30, հովտային շրջաններում՝ +29-ից +31 աստիճան։

Արմավիրում՝ +28-ից +31 աստիճան։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +18-ից +22, նախալեռնային շրջաններում՝ +28-ից +31 աստիճան։

Սյունիքի լեռնային շրջաններում՝ +14-ից +17, նախալեռներում՝ +18-ից +22, հովտային շրջաններում՝ +24-ից +27 աստիճան։

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ցերեկը սպասվում է մինչև +23 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment