«Օրվա իշխանությունը որևէ լուրջ գործողություն Ռուսաստանի հանդեպ չի ձեռնարկել». Կարեն Հեքիմյան

«Օրվա իշխանությունը որևէ լուրջ գործողություն Ռուսաստանի հանդեպ չի ձեռնարկել». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետագա կա´, հետագա:
Այսօր Փաշինյան Նիկոլն ասաց, որ «Պուտինի հետ քննարկելու ենք մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը»:
Ուշադիր՝ այս բառերը ոչ թե Զելենսկին կամ Սանդուն է արտաբերել, այլ Փաշինյան Նիկոլը: Դա առնվազն նշանակում է, որ Հայաստանի օրվա իշխանությունը նպատակ ունի ԶԱՐԳԱՑՆԵԼ Ռուսաստանի հետ հարաբերությունները (փաստորեն, դեռ լավ չի զարգացած):
Լա՞վ է դա, թե՞ վատ: Չգիտեմ: Սակայն լավ է, որ ճշգրտվում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը: Հայաստանի քաղաքացին պարտավոր է իմանալ, թե ինչ պետությունում է ապրելու:
Ութ տարի շարունակ օրվա իշխանության վերաբերյալ ինչ ասես որ չենք լսել՝ սորոսականներ, ամերիկամետներ, եվրոպամետներ, ամերիկյան դեսպան, հակառուս, թուրքամետ, ադրբեջանասեր և այսպես շարունակ: Այնուամենայնիվ, ութ տարին ցույց տվեց, որ օրվա իշխանությունը որևէ լուրջ գործողություն Ռուսաստանի հանդեպ չի ձեռնարկել: Ավելին՝ Հայաստանը մի քանի պետությունների հետ միասին ակնհայտորեն օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները:
Կհարցնեք՝ այդ դեպքում ինչու՞ են կալանավորված առերևույթ ռուսամետ գործիչները: Կասեմ՝ օրվա իշխանությունը հայ ավանդական ռուսամետների համեմատությամբ շատ ավելի ռուսամետ է: Ուղղակի ժամանակներն են փոխվել: Դրսում 90-ականները չեն, իսկ քաղաքականության մեջ 2+2 միշտ չէ որ հավասար է 4-ի: Օրինակ՝ վերջին ընտրություններն ապացուցեցին, որ 3,9996-ն ԷԱՊԵՍ տարբերվում է 4-ից: Ավելին՝ ժամանակակից քաղաքականության մեջ ավանդական անհայտը՝ X-ը, կարող է հանդես գալ Z տարբերանշանով:
Ամեն դեպքում, Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը բացահայտելու համար պետք է հետևել իշխանության ոչ թե ներքին, այլ արտագնա խոսույթի եզրափակիչ մտքերին: Եվ միայն այդ դեպքում հստակ կերևա Z տարբերանշանը»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment