2018 թվականից մինչ օրս բանակը ոչ մարտական պայմաններում 460 զոհ է ունեցել․ Մելոյան

2018 թվականից մինչ օրս բանակում ոչ մարտական պայմաններում կար 460 զոհ, մարտական՝ 84, հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

Նա արձագանքել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ սահմանին կրակոցներ, զոհեր չկան։

«Բնականաբար բոլորս շատ ուրախ ենք, որ սահմանին կրակոցից զոհ չենք ունենում,, բայց նայել եք արդյո՞ք ոչ մարտական պայմաններում զոհերի թվաքանակը»,- հարցրել է Մելոյանը։

Նա նշել է, որ 2010–2017 թթ. գրանցվել է մարտական՝ 163 դեպք, ոչ մարտական՝ 299 դեպք։ 2026 թվականին արձանագրված 33 դեպքերից 13-ը համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 20-ը՝ չկապված։

Վերոնշյալ տվյալների մեջ ներառված չեն 2016, 2020, 2022 և 2023 թվականներին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմների ընթացքում ունեցած մարտական զոհերը։

Ավելի վաղ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել էր 2015-2026 թվականներին բանակում սպանությունների, ինքնասպանությունների և ինքնասպանության հասցնելու դեպքերի թվի վերաբերյալ տվյալները։ Ըստ դրանց՝ 2018-2026 թվականներին նման դեպքերի թիվը կազմել է 81։ Պապիկյանը նաև հայտարարել էր, որ բանակում զոհերի համար միայն ինքը չէ պատասխանատու։

Leave a Comment