Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի տնային կալանք խափանման միջոցըը դատարանը փոխել է վարչական հսկողությամբ, հայտնում է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ Արզումանյանն ազատության մեջ է, բայց շաբաթը մեկ անգամ պետք է ներկայանա Պրոբացիայի ծառայություն, որ վերահսկողության տակ գտնվի:
