Բիշքեկում Փաշինյանը, ըստ էության, հայտարարել է, որ իր ղեկավարած ուժն է կանխել ԵՄ անդամակցության հարցով հնարավոր հանրաքվեի իրականացումը. Մարիաննա Ղահրամանյան



Բիշքեկում Փաշինյանը, ըստ էության, հայտարարել է, որ իր ղեկավարած ուժն է կանխել ԵՄ անդամակցության հարցով հնարավոր հանրաքվեի իրականացումը։ Այս մասին գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը:

«Ըստ ՔՊ կուսակցական լրատվամիջոցի, նա ասել է. «Եթե Հայաստանի ԱԺ-ն չընդուներ օրենքը ( նկատի ունի ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ՔՊ-ի ընդունած օրենքը), ապա քաղհասարակությունը կհավաքեր 350 հազար ստորագրություն, և այդ դեպքում էլ օրենքը չընդունելու դեպքում, Հայաստանը պարտադրված կլիներ հանրաքվե անցկացնել։ Փաստացի, այդ օրենքի ընդունմամբ, մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից։ Իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ»։

Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ, ըստ էության, նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանա ՀՀ քաղաքացին ՔՊ-ի եվրոպական օրակարգի մասին»,-նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment