Ես պետք է ձեր կարիքները հոգամ

Ես պետք է ձեր կարիքները հոգամ

02.09.2026 | 00:09

Ես Եմ ձեր Տերը: Վերջացավ: Նշանակում է իրավունք ունեմ պահանջելու ձեր հնազանդ ծառայությունը և հավատարմությունը: Բայց Ես էլ Իմ հերթին պարտավոր եմ Տիրոջ պատասխանատվությամբ ապահովել ձեր պաշտպանությունը:

Ես պարտավոր եմ կռվել ձեզ համար, ապագայի համար անհրաժեշտ ծրագրեր կազմել. ապահովել ձեզ պետք եղած այն ամենով, ինչը գտնվում է Իմ զորության սահմաններում:

Տեսեք, թե որքան առատ կարող է լինել այն պաշարը, որ Ես եմ ձեռք բերում ձեզ համար:

Անչափ հրաշալի բաներ կան, ձեր երազանքներից էլ վեր, որ իրենց ծալքերը հետզհետե կբացեն ձեր համար: Սրանք կարիք ունեն միայն երախտավոր հոգու ջերմության և սիրող սրտի ջրերին, որպեսզի արագ պտույտներ տան:

Մեկնաբանություններ

Leave a Comment