Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կայցելի Մոսկվա

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կայցելի Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ «շատ լավ հանդիպում» է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները երկու երկրների համար չափազանց կարևոր են, և կողմերը խնամքով են վերաբերվում դրանց։

Միաժամանակ՝ Փաշինյանը նշել է, որ նոր միջավայրում և պայմաններում անհրաժեշտություն կա վերաձևակերպելու այդ հարաբերությունները։ Նրա համոզմամբ՝ դրա արդյունքում դրանք «ավելի ջերմ և կառուցողական կլինեն»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment