Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հարվածների մասին

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հարվածների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը հարվածներ են հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին։

Թրամփի խոսքով՝ հարվածներն իրականացվում են ի պատասխան Հորմուզի նեղուցում ծովային ականներ տեղադրելու Իրանի «ձախողված փորձի», ինչպես նաև Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ Իրանի արձակած ութ հրթիռների։ Նա պնդել է, որ բոլոր հրթիռները խոցվել են։

ԱՄՆ նախագահը նշել է, որ եթե Իրանը պատասխան հարված հասցնի, ապա ԱՄՆ-ն կարձագանքի «շատ ավելի մեծ և հզոր» հարվածով։ Թրամփը նաև հայտարարել է, որ ամենամեծ հարձակումը դեռ առջևում է, և դրա հետևանքով, իր խոսքով, Իրանի Իսլամական Հանրապետությունից «շատ քիչ բան կմնա»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment