Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու Երևանի հետաքրքրվածության մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը չի հայտնել Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու մասին և որևէ իրավական նորմ չի խախտել։
Փաշինյանի փոխանցմամբ՝ հայկական կողմն ուսումնասիրել է իրավական բազան և որևէ խախտում չի հայտնաբերել ոչ Ռուսաստանի, ոչ էլ ԵԱՏՄ-ի նկատմամբ։ Նա հիշեցրել է, որ ըստ կանոնադրության՝ դուրս գալու համար երկիրը պետք է ծանուցի 6 ամիս առաջ, ինչը Հայաստանը չի արել։
Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետն անդրադարձել է Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմային՝ նշելով, որ իշխանությունները հրաժարվել են այդ գաղափարից, քանի որ հարցը դեռևս հասունացած չէ։
Նա պարզաբանել է, որ եթե Ազգային ժողովը չընդուներ համապատասխան օրենքը, քաղհասարակությունը կարող էր հավաքել 350 հազար ստորագրություն, ինչի արդյունքում Հայաստանը ստիպված կլիներ հանրաքվե անցկացնել։ Փաստացի, այդ օրենքի ընդունմամբ իշխանությունները հրաժարվել են հանրաքվեի գաղափարից։