ԱՄՆ-Իրան հարվածները վերսկսվել են․ ի՞նչ է սպասվում

ԱՄՆ-Իրան հարվածները վերսկսվել են․ ի՞նչ է սպասվում

Մեկ ամսվա դադարից հետո ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսվել են հարվածները։ Ամերիկյան ուժերը թիրախավորել են Իրանի Լարակ կղզու  արձակման կայանքները, կան զոհեր։ Ի պատասխան Իրանը Հորդանանում և ԱՄԷ-ում ամերիկյան ռազմական օբյեկտների է հարվածել։ 

Իրանագետ Էմմա Բեգիջանյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակի վրա կարող են ազդել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնք, կախված հանգամանքներից, կարող են ինչպես սրել, այնպես էլ մեղմել լարվածությունը։ Բեգիջանյանի խոսքով՝ Իրանի դեմ հայտարարված տնտեսական պատերազմը ևս այս հարվածների մի մասն է։

«Դա նշանակում է, որ այն երկրները, այն է ընկերությունները, որոնք Իրանի հետ որևէ տնտեսական կապ կունենան, դրանց վրա ևս կդառնան ԱՄՆ-ի սահմանափակումների թիրախը, և դա, իհարկե, այս պատերազմը ոչ պակաս հարված է Իրանին, քան նա ռազմական»,-նշել է իրանագետը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում «սահմանափակ և ճշգրիտ գործողություն» է իրականացրել՝ ականներ տեղադրելու պատրաստվող և «անմիջական սպառնալիք ներկայացնող» ուժերի դեմ։ Դրան հաջորդել է Իրանի պատասխանը՝ Հորդանանում և ԱՄԷ-ում ամերիկյան ռազմական օբյեկտների թիրախավորմամբ։ Իսկ արդյոք Իրանի այս քայլը կարող է տարածաշրջանի այլ երկրներին ներքաշել պատերազմի մեջ, իրանագետ Տիգրան Դավուդյանը նշում է.

«Չեմ կարծում, որ այդ ռազմական է տեղային բախումները ընդարձակվեն, քանի որ Միացյալ Նահանգները ամեն կերպով փորձում է առայժմ խուսափի ռազմական գործողություններից։ Գլխավոր պատճառը նոյեմբերին սպասվող Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն են»,-ընդգծել է Դավուդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment