ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները մեկնել են Սյունիք

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (ԹՐԻՓՓ) ծրագրի շրջանակում Հայաստանի և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ համատեղ այց է կազմակերպվել Սյունիքի մարզ։ Այս մասին հաղորդվում է «ԹՐԻՓՓ Հայաստան / TRIPP Armenia» ֆեյսբուքյան էջի առաջին հրապարակման մեջ։

Հայկական կողմից այցին մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, իսկ ամերիկյան կողմից՝ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական Ջոն Ասքոնասը։

Նախատեսվում են հանդիպումներ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և համայնքների բնակիչների հետ։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվելու ԹՐԻՓՓ-ի միջոցով տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։

Պաշտոնյաները նախատեսում են նաև այցելել Մեղրիի մոտակայքում ԹՐԻՓՓ երթուղու համար նախատեսվող վայրեր։

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հռչակագիր, որը ներառում է նաև Հայաստանի տարածքով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացումը։

2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվել է TRIPP նախագծի իրականացման շրջանակը։

Leave a Comment