ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պաշտպանության նախարարը շարունակում է այցելությունները դիրքեր։ Նախարարը հերթական գրառումն է կատարել, որում անդրադառնում է վարժական հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմաններին և դրանք շարունակաբար բարելավելու անհրաժեշտությանը»,- ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 1-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր, որտեղ հերթապահություն են իրականացնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցները: