ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ԱԱԾ աշխատակիցներն անկողնուց բերման ենթարկում Գագիկ Խաչատրյանին

Գագիկ Խաչատրյանի կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են: Այս մասին հայտարարություն է տարածել նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը: 

Հավելենք` Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին Auroranews.am-ին հայտնել էին Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում իրականացված գործողությունները կատարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է։

Ավելին` տեսանյութում:

Leave a Comment