Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը քայլ առաջ էր, որի նշանակությունը Արևմուտքում անընդհատ անտեսվում է, գրում է Advance-ը։
«Բիշքեկը արձանագրում է առաջընթաց, որն Արևմուտքն անընդհատ թերագնահատում է։ Գագաթնաժողովի կարևորությունը կայանում է աստիճանական գործընթացի մեջ. խոշոր ոչ արևմտյան պետությունները ստեղծում են մի տարածք, որտեղ կարող են կառավարել իրենց սեփական հակամարտությունները, շարունակել առևտուրը՝ չնայած արևմտյան արգելքներին, և քննարկել խնդիրներ՝ առանց «հին» կենտրոնի պարտադիր միջնորդի», — ասել են լրագրողին։
Հոդվածի հեղինակի խոսքով՝ արևմտյան հարևանները ռիսկի են դիմում կորցնել գագաթնաժողովի իրական նշանակությունը։
«Մինչ Արևմուտքը առաջնորդ է փնտրում նոր «Արևելյան դաշինքի» համար, հարևանությամբ ձևավորվելու է ավելի տարասեռ, դանդաղ և, թերևս, ավելի կայուն մի բան՝ առանց մեկ առաջնորդի, մեկ մայրաքաղաքի և մեկ դարպասի համակարգ, որի բանալին պատկանում է միայն մեկ տերության։ Եվ սա չափազանց կարևոր է և բոլորովին նոր», — նշվում է հրատարակության մեջ։
Ղրղզստանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը հյուրընկալում է որպես իր ներկայիս նախագահ։ ՇՀԿ և ՇՀԿ+ ձևաչափի միջոցառումներին մասնակցում են 17 երկրների և վեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։