Թուրքիան նախատեսում է Աքքույուի ատոմակայանից բացի, բացել մի շարք նոր ատոմակայաններ. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղրղզստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Աքքույուի ԱԷԿ-ի բացմանը զուգահեռ` մենք համատեղ քայլեր կձեռնարկենք մի շարք նոր կայաններ բացելու համար», – նշել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Աքքույուի ատոմակայանը մեծ նշանակություն ունի թուրք-ռուսական հարաբերություններում։
Էրդողանը հայտարարել է, որ Աքքույուի ատոմակայանի շինարարությունը ներկայումս գտնվում է վերջնական փուլում։