Ռուսաստանը հիանում է Իրանի ժողովրդի արիությամբ և դիմացկունությամբ. Պուտին

Ռուսաստանը հիանում է Իրանի ժողովրդի արիությամբ և դիմացկունությամբ. Պուտին
armtimes.com  Ռուսաստանը հիանում է Իրանի ժողովրդի արիությամբ և դիմացկունությամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ:


 


«Մենք հիանում ենք ձեր արիությամբ և դիմացկունությամբ՝ հանուն սեփական ազգային շահերի մղվող պայքարում»,- ասել է Պուտինը:


 


Նա նաև նշել է, որ Ռուսաստանը ողջունել է 2026 թվականի հունիսին իրանա-ամերիկյան հրադադարի մասին հուշագրի կնքումը, բայց, դժբախտաբար, զինադադարը անկայուն և չափազանց փխրուն է ստացվել։


 


«Այս ծանր շրջանում մենք փորձում ենք ձեզ ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Մենք ձեզ հետ խոսել ենք այդ մասին: Անհրաժեշտ ապրանքները մենք մատակարարում ենք ձեզ», – ամփոփել է ՌԴ նախագահը:




Կարդացել են
3 անգամ

Leave a Comment