Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև սպասվող զրույցը լինելու է պրագմատիկ և հարգալից, ինչպես ՌԴ ղեկավարի մյուս բոլոր զրուցակիցների հետ զրույցները։
ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Պուտինը երկուշաբթի օրը ժամանել է Բիշքեկ։ Երեքշաբթի նախատեսված են Ռուսաստանի առաջնորդի և Հայաստանի վարչապետի երկկողմ բանակցությունները։
«Պուտինն իր զրուցակիցների հետ միշտ խոսում է պրագմատիկ, հարգալից։ Նույն կերպ կլինի նաև պարոն Փաշինյանի հետ։ Այնուամենայնիվ, նա մեր հարևան, մեր եղբայրական Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարն է», – «Առաջին ալիքի» եթերում ասել է Պեսկովը՝ խոսելով երկու առաջնորդների սպասվող զրույցի մասին։